Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Անդրանիկ Արզումանյան

Արզումանյան Անդրանիկ Ռոբերտի
Տնօրեն

Կենսագրություն

Ծնվել է 1972թ. նոյեմբեր ի 30-ին՝ Երևանում: 1980-1990թթ. սովորել է Ա.Պ. Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցում: 1990-1995թթ. ուսանել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում:

Գործունեություն

1994-1995թթ. աշխատել է Երևանի Ֆոնդային Բորսայում: 1995-1997թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում: 1998-1999թթ. աշխատել է ՀՀ սեփականաշնորհման նախարարությունում իբրև առաջատար մասնագետ: 2000-2002թթ. ՀՀ տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարարությունում աշխատել է իբրև նախարարի օգնական: 2002-2014թթ. աշխատել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս)` ՌԴ ԱԳՆ ներքո գիտության և կրթության ռուսական կենտրոնում: