Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

Դերասաններ և տնօրինություն

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում են աշխատում հանրապետության լավագույն արտիստները, երաժիշտները՝ հմուտ ադմինիստրատիվ աշխատակիցների հետ համատեղ: Թատրոնում բացի մշտական խաղացանկային ներկայացումներից, հանդիսատեսին են ներկայացվում նաև դասական երաժշտության երեկոներ, ինչպես նաև կազմակերպվում են հյուրախաղեր Հայաստանի մարզերում և երկրի սահմաններից դուրս: Առկա բոլոր խնդիրներին զուգահեռ թատրոնի ստեղծագործական կոլեկտիվներն ու տնօրինությունն ամեն ջանք գործադրում են լավագույնս ներկայանալու հանդիսատեսին՝ պահպանելով Հայաստանի գլխավոր թատրոնում ձևավորված երկարամյա ավանդույթները: