Երգչախումբ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի
ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
1933 թվականից՝ թատրոնի հիմնադրման առաջին իսկ օրվանից երգչախումբը ծավալել է բուռն գործունեություն՝ 75 տարիների ընթացքում մասնակցելով հարյուրավոր ներկայացումների բեմադրություններին: Երգչախմբի առաջին ղեկավարը եղել է Վ. Նիկոլսկին: Որպես թատրոնի գլխավոր խմբավար աշխատել են Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչներ Կ. Կարապետյանը, Ռ. Այվազյանը: Բացի իր բուն թատերական գործունեությունից, երգչախումբը ներկայացել է հայ և արտասահմանյան ունկնդրին բազմաթիվ համերգային ծրագրերով` կազմված հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների մեծակտավ ստեղծագործություններից: Օպերային թատրոնի երգչախումբն ավելի քան յոթ տասնամյակ եղել է նաև հայ երաժշտաթատերական արվեստի լավագույն դպրոցներից մեկը, որը կրթել է բազմաթիվ երիտասարդների, ովքեր հետագայում դարձել են նշանավոր մեներգիչներ: Այսօր երգչախմբի դերասանների նոր սերունդը շարունակում է թատրոնի հիանալի ավանդույթները:
Օպերաներ՝- Ա. Տիգրանյան «Անուշ»
- Ա. Տիգրանյան «Դավիթ Բեկ»
- Տ. Չուխաջյան «Արշակ Բ»
- Ա. Սպենդիարյան «Ալմաստ»
- Ջ. Վերդի «Տրավիատա»
- Ջ. Վերդի «Տրուբադուր»
- Վ. Բելլինի «Նորմա»
- Ջ. Դոնիցետտի «Պողիկտոս»
- Ս. Ռախմանինով «Ալեկո»
- Ժ. Բիզե «Կարմեն»