Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

Համերգներ

  • 17 հոկտեբեր, 2014
    Բելառուսի մշակույթի օրերը Հայաստանում. «Չիստի գոլոս» վոկալ համույթ և Բելառուսի պարի պետական համույթ
    Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ ունեցան Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը:

  • 25 հոկտեմբեր, 2014
    Էլվիրա Ուզունյան. «Անավարտ երկոսություն»
    Հոբելյանական երեկո
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հոկտեմբերի 25-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ճանաչված օպերային երգչուհի` Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանի «Անավարտ երկխոսություն» խորագրով ստեղծագործական երեկոն, որի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի և Վրաստանի օպերային թատրոնների մեներգիչները: Մեծանուն արտիստուհին իր հարազատ թատրոնի բեմում ներկայացավ ինքնատիպ ստեղծագործական երեկոյով. թերթվեցին Հայաստանի օպերային թատրոնի ութսունամյա հարուստ պատմության էջերը:

  • «ԳԱՆՁԱՍԱՐ» սիմֆոնիա (ԼՂՀ)
    28 սեպտեմբեր, 2014
    «ԳԱՆՁԱՍԱՐ» սիմֆոնիա (ԼՂՀ)
    դիրիժոր` Կ.Դուրգարյան
    Սեպտեմբերի 28-ին Արցախի հոգևոր կենտրոն Գանձասար վանական համալիրի տարածքում կայացավ արցախցի կոմպոզիտոր Միլաս Մանասյանի «Գանձասար» սիմֆոնիայի առաջնախաղը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան):  Մ. Մանասյանի «Գանձասար» սիմֆոնիան ձայնագրվել է 2012 թվականին: Սիմֆոնիայի առաջնախաղը նվիրված էր Վարագա Սուրբ Խաչի տոնին և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-ամյակի:

  • 19 սեպտեմբեր, 2014
    Սիմֆոնիկ համերգ «Օպերային թատրոնը հայկական կրթօջախներում»
    Մանկավարժական համալսարան

  • 15 հոկտեմբեր, 2014
    Զինվորական զորամաս - օպերան սահմանամերձ շրջաններում
    Օպերան սահմանամերձ շրջաններում
    դիրիժոր` Կ.Դուրգարյան
    Օպերային թատրոնի թվով 43 մեներգիչներ և սիմֆոնիկ նվագախմբի արտիստներ ելույթներ ունեցան Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ զորամասերում: Համերգները ղեկավարում էր Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյանը: Նախագծի նպատակն է հայ զինվորի մեջ զարգացնել դասական արվեստը և վստահեցնել նրան, որ նաև դասական մշակույթի գործիչներն են իր կողքին: Օպերային թատրոնի արտիստները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են վերաբերվում զինվորի ռազմական ոգին բարձր պահելու կարևոր նախաձեռնությանը: