Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Գայանե Նազարյան

Նազարյան Գայանե Հայկազի
Փոխտնօրեն ֆինանսատնտեսագիտական հարցերի գծով

Կենսագրություն

Ծնվել է 1959թ. Երևանում: 1977-1982թթ. սովորել է Երևանի Ժող. տնտեսության ինստիտուտում: 2001թ. մասնակցել է Թբիլիսիում ԵԽ-ի սեմինարներին «Մարքետինգը և բիզնես-պլանը» թեմայով, Մոկսվայում՝ ԵԽ-ի և Յունեսկոյի սեմինարներին «Մշակութային արդյունաբերություն և հեղինակային իրավունքների պաշտպանություն» թեմայով, Ստրասբուրգում՝ ԵԽ-ի և Յունեսկոյի սեմինարներին «Մշակութային արդյունաբերություն և նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ» թեմայով, 2002թ.Երևանում՝ Ֆինանսների նախարարության սեմինարներին «Մշակույթի ոլորտում ծախսերի բյուջեի ծրագրավորում» թեմայով, 2003թ. Երևանում՝ Ֆինանսների նախարարության սեմինարներին «Նախագծերի կառավարում» թեմայով, 2004թ. Երևանում՝ ակադեմիայում որակավորման բարձրացման կուրսերին, 2009թ. Մոսկվայում՝ Մոսկվայի մշակույթի պետական համալսարանում որակավորման բարձրացման կուրսերին: Տիրապետում են հայերեն, ռուսերեն (ազատ), ֆրանսերեն (միջին): Տիրապետում են WORD, EXCEL ծրագրերին:

Գործունեություն

1979թ. աշխատել է Մշակույթի նախարարությունում իբրև տնտեսագետ: 1984թ. նշանակվել է ՀՀ Մշակույթի նախարարության պլանային տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ: 2008թ. շնորհվել է 1-ին դասի պետական ծառայության խորհրդականի կոչում: 2008թ. մինչ օրս աշխատում է մշակութային ծրագրերի և մոնիտորինգի վարչության ղեկավարի տեղակալ:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: