վերադառնալ Հրաչ Գրիգորյան

Հրաչ Շմավոնի Գրիգորյան
Գեղարվեստական մասով փոխտնօրեն
Կենսագրություն
Ծնվել է նոյեմբերի 28-ին 1957 թ.-ին՝ Երևանում: 1965-1975 թթ. սովորել է թիվ 40 միջնակարգ դպրոցում, իսկ 1974-1976թթ.՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 1976–1981թթ. ուսանել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ստացել նվագախմբի մենակատար և ֆագոտահարի որակավորումները: 1994թ. ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Վեց Գիտամեթոդական հոդվածների հեղինակ է:
Գործունեություն
1980–1985թթ. աշխատել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես նվագախմբի երաժիշտ: 1980–1987թթ. եղել է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մենակատար, 1994-1998թթ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտ: 1986–1992թթ. դասավանդել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Մշակույթի ֆակուլտետում:
1986–1999 թթ. եղել է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի տնօրեն և մենակատար: 1994թ. դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1999թ. սկսած Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է:
Հյուրախաղեր
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և նախկին Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում:
Մրցանակներ
Ստացել է մի շարք պարգևներ, որնց թվում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտի կոչումը: