Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Ժիրայր Տիգրանյան

Ժիրայր Ալբերտի Տիգրանյան
Գլխավոր ադմինիստրատոր

Կենսագրություն

Ծնվել է 1958 թ.-ի հուլիսի 14-ին Երևանում: 1987թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որպես հոբոյահար, իսկ 1990թ. նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան:

Գործունեություն

Աշխատել է ՀՀ Ռադիոյի և Հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբում, ինչպես նաև «Տաղարան» հնագույն երաժշտության համույթում, Հայաստանի պետական փողային նվագախմբում:

1999 թ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ադմինիստրատորն է:

2014թ.-ից ստանձնել է նաև բեմադրական մասի վարիչի պարտականությունները:

Հյուրախաղեր

Համերգներով հանդես է եկել Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Հարավսլավիայում, Ռումինիայում, Լիբանանում, Սիրիայում և այլուր:

Մրցանակներ

1985թ.-ին Անդրկովկասյան մրցույթում դարձել է դափնեկիր: