Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Լևոն Ջավադյան

Լևոն Սերգեյի Ջավադյան
Գլխավոր պրոդյուսեր

Կենսագրություն

Ծնվել է 1971թ. Հայաստանում: 1994թ. ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը: 1997թ. ավարտել է Էստոնիայի թատրոնի և երաժշտության Ակադեմիայի ասպիրանտուրան: Վերապատրաստվել է Ֆինլանդիայում Սիբելիուսի անվան երաժշտական ակադեմիայում: Ծառայել է ՀՀ բանակում:

Գործունեություն

1995թ. եղել է «Էստոնիա» թատրոնի կոնցերտմայստեր: 1998թ. վերադարնալով հայրենիք՝ դասավանդել է կոնսերվատորիայում: 2003թ. աշխատել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում որպես կոնցերտմայստեր, իսկ 2011թ. որպես փոխտնօրեն: 2008 թ. աշխատել և համերգներով հանդես է եկել այնպիսի արվեստագետներ հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն, Ռենատո Բռուզոնը , Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Պապյանը, Հովհաննես Այվազյանը, Աննա Մաիլյանը, Գևորգ Հակոբյանը և այլն: 2008թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար է: Մի շարք անվանի մրցույթների դափնեկիր և մրցանակակիր է: Բնության և հասարակայնության միջազգային ակադեմիայի անդամ է: