Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Լիպարիտ Ավետիսյան

Լիպարիտ Ավետիսյան
Օպերային երգիչ, տենոր

Կենսագրություն

Ծնվել է 1990թ. նոյեմբերի 30-ին՝ Երեւանում: Վաղ հասակից ընտանիքով տեղափոխվել է Ուկրաինայի Ֆեոդոսիա քաղաք, որտեղ ավարտել է երաժշտական դպրոցը: Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում Բ.Կուդրյավցեւի դասարանում: Երկու տարի անց ուսումը շարունակել է ԵրեւանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում: Մասնակցել է Երեւանում եւ Փարիզում կայացած Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի հիման վրա բեմադրած Սերժ Ավետիքյանի նախագծում` որպես Սարոյի դերակատար: 2013թ. հրավիրվել է Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես առաջատար մեներգիչ: Նույն թվականին մասնակցել է Մոսկվայի Մարիինյան թատրոնի համերգային սրահում կայացած Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների գալա-համերգին:

Մրցանակներ

Մասնակցել է միջազգային հեղինակավոր մրցույթների: 2010թ. Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Մուզա Միռա» միջզգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ մրցանակին, 2012թ. Իտալիայում` Վ.Վիոտտիյի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի, 2013թ. Մոլդովայում` Մ.Բիեշուի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ եւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին: 2014 թ. մասնակցել է Մուսլիմ Մագոմաեւի անվան երիտասարդ երգիչների երրորդ միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:

Հյուրախաղեր

Բազմաթիվ համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում եւ արտասահմանում` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա, Թայվան, Ռուսաստան, Ուկրաինա: