Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Մարիա Դիվանյան

Մարիա Դիվանյան
Բալետի առաջատար մենապարուհի

Կենսագրություն

Ծնվել է 01.10.1974թ. Երևանում: 1984թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժին: 1992թ. գերազանցությամբ ավարտել է ուսումնարանը (դասատու` Լ.Վ.Սեմանովա): 1991թ. աշխատում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի դերասանուհի: 1993թ. հանդես է գալիս որպես բալետի մենապարուհի:

Խաղացանկ

Միրթա՝ «Ժիզել», Ա.Ադան

Կիտրի, փողոցային պարուհի, հավերժահարս` «Դոն Կիխոտ», Լ.Մինկուս

Գայանե` «Գայանե», Ա.Խաչատրյան

Կարմեն` «Կարմեն-սյուիթ», Բիզե-Շեդրին

Դեզդեմոնա, Էմիլիա` «Մավրի պավանա», Հ.Պյորսել

Էգինա` «Սպարտակ», Ա.Խաչատրյան

Մազուրկա` «Շոպենիանա», Ֆ.Շոպեն

Կրակի քրմուհի` «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ», Մ.Մավիսակալյան-Լ. Ճգնավորյան

Փերի` «Մոխրոտիկ», Ս.Պրոկոֆև

«Տանգո», Ա.Պիացոլա

«Հավերժություն», Ա.Խաչատրյան

Տիկին Կապուլետ` «Ռոմեո և Զուլիետ»

«Շչելկունչիկ», «Էսմերալդա», «Պախիտա» բալետներից դերեր և համերգային համարներ՝ Բալանշինի, Բրյանցևի բեմադրությամբ:

Մրցանակներ

2009թ. ՀՀ Նախագահի կողմից արժանացել է «Մովսես Խորենացի» շքանշանի:

ՀՀ վաստակավոր արտիստ:

Հյուրախաղեր

Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Արաբական Էմիրություններում և այլն: