Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Նարեկ Անտոնյան

Անտոնյան Նարեկ Ռոբերտի
Ընդհանուր կառավարման հարցերի գծով փոխտնօրեն

Կենսագրություն

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 9-ին՝ Երևանում: 1987-1997թթ. սովորել է Չայկովսկու անվան միջազգային մասնագիտական դպրոցում: 1997-2002թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1998-2002թթ. սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում, իսկ 2011-2013թթ.՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: 2002-2004թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում:

Գործունեություն

1999-2002թթ. եղել է բազկամարտի Հայաստանի մանկապատանեկան հավաքականի մարզիչ: 2004-2005թթ. աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում իբրև ռեկտորի օգնական ընդհանուր հարցերով: 2005-2014թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի օգնական գործելակարգի կառավարման գծով:

2014թ. «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ն փոխտնօրեն ընդհանուր կառավարման հարցերի գծով: