Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

Էլվիրա Ուզունյանի «Անավարտ երկխոսություն» խորագրով ստեղծագործական երեկոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային Ակադեմիական թատրոնում տեղի ունենաց ունեցավ ճանաչված օպերային երգչուհի՝ Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանի «Անավարտ երկխոսություն» խորագրով ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի և Վրաստանի օպերային թատրոնների մեներգիչները: Մեծանուն արտիստուհին իր հարազատ թատրոնի բեմում ներկայացավ ինքնատիպ ստեղծագործական երեկոյով. թերթվեցին Հայաստանի օպերային թատրոնի ութսունամյա հարուստ պատմության էջերը: Էլվիրա Ուզունյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում իբրև մեներգչուհի հանդես է եկել 1962 թվականից : Արժանացել է Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստի կոչումներին: Էլվիրա Ուզունյանը նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում: Վերջին տարիներին արտիստուհին բնակվում է ԱՄՆ-ում: