Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

Օպերա տուր

ՇՐՋԱՅՑ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր տասնամյակների հարուստ պատմությամբ և ավանդույթներով այսօր ներկայանում է մեզ նորովի: Հայաստանի գլխավոր թատրոն այսուհետ կարելի է այցելել ոչ միայն խաղացանկային ներկայացումների և տարբեր համերգային ծրագրերի օրերին, այլև պարզապես թատրոնում շրջայց կատարելու նպատակով: Այն ամենն, ինչ չի տեսնում հանդիսատեսը ներկայացումների ժամանակ, այսուհետ հնարավոր է տեսնել` մասնակից դառնալով «ՇՐՋԱՅՑ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ» ճանաչողական ծրագրին: Թատրոնի դահլիճները, հետնաբեմը, թանգարանը, երևանյան անկրկնելի տեսարաններ պարգևող պատշգամբներն ու արհեստանոցները բաց կլինեն Ձեզ համար առաջարկվող շրջայցի ընթացքում: Շրջայցի ընթացքում կազմակերպվում են նաև հանդիպումներ թատրոնի երկարամյա աշխատակիցների և սիրված արտիստների հետ: Սա բացառիկ հնարավորություն է Երևանի սրտում գտնվող ճարտարապետական գլուխգործոցը նորովի ճանաչելու համար: «ՇՐՋԱՅՑ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ» ծրագիրը կազմակերպվում է տարբեր լեզուներով: Մասնակից դառնալու նպատակով անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 93 31 49 19 հեռախոսահամարով կամ գրել armenianopera@gmail.com էլ. հասցեին: