վերադառնալ Ալեկո
Ալեկո
Ս.Վ. Ռախմանինով
Օպերա մեկ գործողությամբ
Գործող անձիք՝
- Ալեկո (բարիտոն)
- Եիիտասարդ գնչու (տենոր)
- Ծերուկ՝ Զեմֆիրայի հայրը (բաս)
- Զեմֆիրա (սոպրանո)
- Ծեր գնչուհի (կոնտրալտո)
- Գնչուներ
Համառոտ բովանդակություն
Գետի ափ: Շուրջբոլորը տեղակայված են գնչուական վրանները: Աջ կողմում Ալեկոյի և Զեմֆիրայի վրանն է: Փոքր-ինչ հեռու գտնվում են գորգերով պատած սայլակառքերը: Տեղ-տեղ վառվում են խարույկները, եփում են ընթրիքը կաթսաներում: Ամենուրեք տղամարդիկ, կանայք և երեխաներ են: Ընդհանուր խաղաղ անցուդարձ: Գետից այն կողմ ծագում է կարմիր լուսինը: Գնչուների մեջ է Ալեկոն: Արդեն երկու տարի է, ինչ նա հեռացել է քաղաքից, թողել ընտանիքը, ընկերներին և եկել գնչուների թափառախումբ:
Գնչուների երգչախումբը: Ծեր գնչուն այդ երգի ներքո հիշում է անցյալը: Նա պատմում է իր սիրո տխուր պատմությունը. ընդամենը մեկ տարի սիրեց իրեն գնչուհի Մարիուլան, ապա փախավ այլ թափառախմբի գնչուհի հետ՝ թողնելով փոքրիկ Զեմֆիրային: Ալեկոն զարմացած է, թե ինչու գնչուն վրեժխնդիր չի եղել: Ինքն առանց հապաղելու անգամ քնած թշնամուն կհրեր անդունդը: Զեմֆիրային դուրը չեն գալիս Ալեկոյի խոսքերը: Նա հոգնել է Ալեկոյի սիրուց. «Ձանձրալի է, սիրտս ազատություն է տենչում», - ասում է նա հորը: Նրա բոլոր մտքերը երիտասարդ գնչուի հետ են: Ալեկոն մտածում է վրեժի մասին:
Ծերունու տխուր պատմությունը գնչուները փորձում է շեղել ուրախությամբ և պարերով: Հայտնվում է Զեմֆիրան և երիտասարդ գնչուն: Նա խնդրում է մեկ համբույր Զեմֆիրայից: Սակայն գնչուհին զգուշանում է ամուսնուց և ժամադրում սիրեկանին գերեզմանաբլրի մոտ: Գալիս է Ալեկոն: Երիտասարդ գնչուն հեռանում է: Զեմֆիրան վրանում օրորոցի կողքին է: Ալեկոն հավաքում է պարանները վրանի կողքերից: Զեմֆիրան երգում է օրորոցի կողքին, իսկ Ալեկոն տանջվում է: Գնչուհին ցինիկ անկեղծությամբ պատմում է իր սիրո մասին: Վերջապես Զեմֆիրան հեռանում է: Ալեկոն միայնակ է, նա երգում է իր հիասքանչ արիան: Հեռվից լսվում է երիտասարդ գնչուի ձայնը: Արշալույս է: Վերադառնւմ են Զեմֆիրան և երիտասարդ գնչուն: Զեմֆիրան ստիպում է սիրեկանին հեռանալ, քանի որ արդեն ուշ է և կարող է գալ Ալեկոն: Սակայն նա չի ուզում հեռանալ: Նրանք չեն նկատում, թե ինչպես է Ալեկոն ներս մտնում և ականատես լինում սիրային տեսարանի: Ալեկոն խնդրում է Զեմֆիրային հիշել անցած երջանիկ օերրը, բայց Զեմֆիան սարնասիրտ է: Ալեկոն խելքը կորցնում է: Նա պատրաստ է վրեժխնդիր լինել: Զեմֆիրան խնդրում է սիրեկանին փախչել: Բայց Ալեկոն փակում է ճանապարհը և դաշույնով հարվածում նրան: Զեմֆիրան լալիս է սիրեցյալի համար: Նա զայրույթով հարձակվում է Ալեկոյի վրա, բայց վերջինս դաշույնով հարվածում է Զեմֆիրային նույնպես:
Վրաններից դուրս են գալիս գնչուները: Նրանք, ինչպես նաև ծերուկը, լսել են աղմուկը: Նա սարսափահար նայում է անտանելի տեսարանին: Բոլորն ապշած են, նրանք շրջապատում են ծերուկին, Ալեկոյին, Զեմֆիրային և երիտասարդ գնչուին: Զեմֆիրան մահանում է: Ծերուկը չի ցանկանում վրեժ լուծել իր աղջկան սպանողից, բայց չի կարող հանդուրժել նրան թափառախմբում: Ալեկոն վտարված է: