վերադառնալ Դոն Կիխոտ
Լ. Մինկուս
Դոն Կիխոտ
Բալետ 3 գործողությամբ
Գործող անձինք`
- Դոն Կիխոտ
- Սանչո Պանսա՝ նրա զինակիրը
- Լորենցո՝ պանդոկատեր
- Կիտրի՝ Լորենցոյի աղջիկը
- Դուլսինեա
- Բազիլ՝ Կիտրիին սիրահարված սափրիչ
- Գամաշ՝ հարուստ ազնվական
- Կարասկո՝ բակաավրոս
- Ժուանա՝ Դոն Կիխոտի զարմուհի
- Ժուանիտա՝ հովհարների վաճառողուհի
- Պիկիլյա՝ մրգերի վաճառողուհի
- Փողոցային պարուհի
- Էսպադա՝ տորեոդոր
- Լորենցոյի կինը
- Պանդոկատեր
Թափառող ծաղրածուների խումբ, իսպանացիներ, իսպանուհիներ, տորեոդորներ, խոհարարներ, գնչուներ, գնչուհիներ, տիկնայք, սպասավորներ, մուրացկաններ:
Գործողությունը տեղի է ունենում Իսպանիայում՝ XVI դարում:
Համառոտ Բովանդակություն
Երազկոտ Դոն Կիխոտը, կարդալով բազմաթիվ ասպետական գրքեր, ելնում է ճամփորդության, որպեսզի սխրանքներով պանծացնի իր անունը: Նա իրեն զինակիր է կարգում Սանչո Պանսային՝ ժուժկալ ու երազանքների հակում չունեղող մի գեղջուկի:
Բարսելոնում տոնական խնդություն է: Պանդոկապան Լորենցոյի դուստրը՝ Կիտրին, սիրաբանում է իրեն սիրահարված Բազիլին. հասարակ սափրիչը հարմար փեսացու չէ: Հարուստ ազնվական Գումաշը խնդրում է Կիտրիի ձեռքը, սակայն աղջիկը մերժում է: Տոնը թեժանում է: Ցլամարտիկների ուրախության, կրակոտ պարերի ժամանակ հրապարակում հայտնվում են Դոն Կիխոտն ու Սանչոն: Ասպետը հարգալից ողջունում է պանդոկապանին, ով նրան ներս է հրավիրում:
Երիտասարդներին ստիպում են խաղի մեջ մտնել Սանչոյին՝ վեր-վեր թռցնելով նրան: Դոն Կիխոտն օգնության է շտապում իր զինակրին: Տեսնելով Կիտրիին՝ ասպետը նրան պատկերացնում է գեղեցկուհի Դուլսինեա, ով հայտնվել է իր երազներում և որին ընտրել էր իր §սրտի տիրուհի¦: Բայց Կիտրին անհետանում է: Նա փախել է Բազիլի հետ:
Կիտրին ու Բազիլը թաքնվել են պանդոկում: Նրանք անհոգ ուրախանում են իրենց ընկերների հետ: Հայտնվում են հետապնդողնները և նրանց հետ Դոն Կիխոտն ու Սանչոն:
Լորենցոն անմիջապես ուզում է հայտարարել Գումաշի և Կիտրիի նշանադրության մասին: Բայց Բազիլը Կիտրիի հետ նախապես պայմանավորվելով դիմում է §ինքնասպանություն¦: Կիտրին ողբում է սիրեցյալի մահը: Դոն Կիխոտն անկեղծ վշտացած նախատում է անսիրտ պանդոկապանին և վռնդում Գումաշին: Բազիլը վերակենդանաում է, իսկ Դոն Կիխոտն էլ հորդորում է պանդոկապանին զիջել:
Երիտասարդ զույգին ոչինչ չի մնում, քան նորից փախչել:
Դոն Կիխոտը կրկին պատրանքների աշխարհում է: Նրան անտես շրջապատում են ու հալածում երևակայական չարքերը: Ասպետը տեսնելով հողմահաղացները, ընդունում է դրանք չարքերի տեղ և մարտի է նետվում… Մենամարտն ավարտվում է նրա պարտությամբ:
Գալիս են վիրավոր Դոն Կիխոտն ու Սանչոն: Ասպետը դեռևս տեսիլքների գերության մեջ է: Նրան պատկերացնում է Դուլսինեան՝ հավերժահարսերով և հրեշտակներով շրջապատված Սանչոն փորձում է սթափեցնել վիրավոր ու ցնորված իր տիրոջը:
Հաղթել է երիտասարդների սերը: Ամեն ինչ պատրաստ է պսակադրության համար: Դոն Կիխոտն և Սանչո Պանսային հրավիրում են զբացեղեցնելու պատվավոր տեղերը: Սկսվում է ուրախ հանդիսությունը, պարը ու զվարճությունը: Երջանիկ են Կիտրին ու Բազիլը:
Դոն Կիխոտն օրհնում է նրանց միությունը: