վերադառնալ Տրավիատա
Ջ. Վերդի
Տրավիատա
Օպերա 4 գործողությամբ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ՝
- կուրտիզանուհի (սոպրանո)
- մյուս կուրտիզանուհին (մեցցո-սոպրանո)
- Ժերմոն՝ երիտասարդ բուրժուա Պրովանսից (տենոր)
- Ժորժ նրա հայրը (բարիտոն)
- Վիոլետայի աղախինը (սոպրանո)
- Գաստոն վիկոնտ (տենոր)
- Բարոն Դյուֆոլ՝Վիոլետայի սիրեկանը (բարիտոն)
- Մարկիզ դ՝ Օբինյի (բաս)
- Դոկտոր Գրենվիլ (բաս)
- Ժոզեֆ՝ Վիոլետայի ծառա (տենոր)
Համառոտ Բովանդակություն
Առաջին գործողություն
Կուրտիզանուհի Վիոլետա Վալերի տանը ուրախություն էր տիրում, Վիոլետայի երկրպագուները տոնում էին նրա ապաքինումը: Փարիզ ժամանած հյուրերի մեջ էր նաև Ալֆրեդ Ժերմոնը: Առաջին իսկ հայացքից նա սիրահարվում է Վիոլետային: Ալֆրեդի կրքոտ զգացմունքներն առաջացնում են ներկաների քմծիծաղը: Գաստան վիկոնտ դե Լետորյերը համոզում է Ալֆրեդին օգտվել հնարավորությունից և երգել կենաց երգը՝ սիրո և կյանքի հիմնը:
Հարևան սրահից լսվում են վալսի հնչյունները, և հյուրերը գնում են այնտեղ: Վիոլետան իրեն վատ է զգում և մնում է Ալֆրեդի հետ: Ալֆրեդը համոզում է Վիոլետային փոխել ապրելաձևը և հավատալ իր զգացմունքներին: Վիոլետան կատակով է պատասխանում Ալֆրեդի այդ առաջարկին: Նա ծաղիկ է նվիրում Ալֆրեդին և ժամադրության նշանակում:
Հյուրերը հեռանում են: Մնալով միայնակ՝ Վիոլետան հուզմունքով հիշում է Ալֆրեդի խոսքերը:
Կյանքում նա առաջին անգամ հանդիպում է անկեղծ զգացմունքների, և սրտում պատասխան սեր է բոցավառվում:
Երկրորդ գործողություն
Վիոլետան ու Ալֆրեդը մեկնում են Փարիզից և առանձնանում արվարձանում գտնվող առանձնատանը: Այստեղ նրանք գտնում են իրենց երջանկությունը: Ալֆրեդի երազանքներն ընդհատում է սպասուհի Աննինան: Նա հայտնում է, որ Վիոլետան գաղտնի վաճառում է իրերը: Զարմացած սիրուհու այդ արարքով՝ Ալֆևեդը մեկնում է Փարիզ՝ կարգավորելու իր ֆինանսական խնդիրները: Վիոլետային բերում են նամակներ, որոնց մեջ իր ընկերուհի Ֆլորայի հերթական պարահանդեսի հրավերն է: Վիոլետան անտարբերությամբ հրավերը դնում է մի կողմ:
Հայտնվում է Ալֆրեդի հայրը՝ Ժորժ Ժերմոնը: Նա մեղադրում է Վիոլետային՝ իր որդու մասնակցման ու անպատվեր ճանապարհով տանելու համար:
Վիոլետան այլայլված է: Սերը Ալֆրեդի նկատմամաբ նրա միակ ուրախությունն է: Նրան քիչ է մնացել ապրելու. Վիոլետան մահացու հիվանդ է: Զիջելով Ժերմոնին՝ Վիոլետան որոշում է զոհաբերել իր երջանկությունը: Նա Ալֆրեդին հրաժեշտի նամակ է գրում:
Ալֆրեդը վերադառնում է և գտնում Վիոլետային հուզված, արցունքն աչքերին: Նրա նամակն Ալֆրեդին հուսահատության է մատնում: Ներս է մտնում Ժերմոնը:
Հայրը համոզում է որդուն վերադառնալ Պրովանս՝ ընտանիք, բայց Ալֆրեդը չի լսում: Հանկարծ Ալֆրեդը նկատում է սեղանին դրված երկտողը: Նա այլևս չի կասկածում, որ Վիոլետան ընդմիշտ հեռանում է իրենից: Ալֆրեդը շտապում է Փարիզ՝ վրեժխնդիր լինելու դավաճանության համար:
Երրորդ գործողություն
Պարահանես է: Ուրախություն է տիրում: Խաղասեղանի մոտ է նաև Ալֆրեդը:
Ներս է մտնում Վիոլետան բարոն Դյուֆոլի հետ: Ֆլորան զարմանքով է դիմավորում նրան ու գաղտնի հայտնում Վիոլետային, որ Ալֆրեդն այստեղ է և հնարավոր ՝ ընդհարում բարոնի հետ:
Վիոլետան ծանր է տանում բաժանումն իր Ալֆրեդից: Վերջինս առիթ է փնտրում վիճաբանելու բարոնի հետ: Վիոլետան տանգնապի մեջ է, նա փորձում է կանխել սպասվելիք մենամարտը:
Ալֆրեդը համոզված լինելով, որ Վիոլետան դավաճանել է իրեն՝ հյուրերի ներկայությամբ նետում է փողերը նրա դեմքին. ¦Ահա քեզ սիրո փոխհատուցումը§, - անպատվում է նա Վիոլետային բոլորի ներկայությամբ:
Չորրորդ գործուղություն
Վիոլետան տառապանքներից և հիվանդությունից դանդաղ հանգչում է:
Դոկտոր Գրենվիլը հույս է ներշնչում, բայց նա գիտի, որ վախճանը մոտ է: Վիոլետան կարգադրում է Աննինային բաժանել փողերը չքավորներին, և մնալով մենակ, նորից ընթերցում է Ժերմոնի նամակը, որը հայտնում է որդու վերադարձի մասին:
Ալֆրեդը գիտի ամենը, հայրը պատմել է իրեն Վիոլետայի անձնազոհության մասին:
Փողոցից դիմակահանդեսի ուրախ ձայներ են լսվում:
Ներս է մտնում Աննինան: Նա հայտնում է, որ Ալֆրեդը վերադարձել է:
Սիրահարների ուրախությունն անսահման է: Բայց Վիոլետայի ուժերը սպառվում են, նա չի ուզում մահանալ, երբ երջանկությունն այդքան մոտ է:
Ժորժ Ժերմոնը համոզում է, որ ոչ իր համաձայնությունը որդու և Վիոլետայի ամուսնության, ոչ էլ ուշացած զղջումը չեն փրկի մահամերձ գեղեցկուհուն: Վիոլետան ուժերի լարման վերջին ճիգով նետվում է դեպի Ալֆրեդը և մահանում է նրա գրկում: