Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

Այց թատրոն

Հարգելի հանդիսատես

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ամբողջ կոլեկտիվը մեծագույն սիրով սպասում է Ձեզ Հայաստանի գլխավոր թատրոնում: Մեզ համար անչափ կարևոր է Ձեր ներկայությունը մեր Թատրոնի բոլոր համերգային և խաղացանկային ներկայացումներին: Այդ իսկ պատճառով մենք բոլոր հնարավոր տարբերակներով առավել մատչելի ենք դարձրել Ձեր այցելությունները դեպի մեր Թատրոն՝ հնարավորինս սպառիչ պատասխաններ տալով նաև տոմսերի վաճառքին առնչվող հիմնական հարցադրումներին:

Մեր բոլոր ներկայացումների տոմսերը կարող եք ձեռք բերել նախապես՝ այցելելով Թատրոնի հարևանությամբ գտնվող տոմսարկղ:

Թատրոնի տոմսերը կարող եք պատվիրել մեր կողմից այդ նպատակով լիազորված առաքիչների միջոցով՝ զանգահարելով +374 91 52 64 77 և +374 94 52 64 77 հեռախոսահամարներով:

Թատրոնի ներկայացումների տոմսերը կարող եք ամրագրել հետևյալ հեռախոսով +374 53 33 91: Ամրագրված տոմսերը մինչև վճարումը կատարելը ուժի մեջ կլինեն երկու աշխատանքային օր: Տոմսերն ամրագրելիս անհրաժեշտ է հայտնել անձնական և կոնտակտային տվյալները և պատվիրվող տոմսերի քանակը:

Թատրոնի ներկայացումների տոմսերը կարող եք ամրագրել նաև էլեկտրոնային տարբերակով: Ամրագրված տոմսերը մինչև վճարումը կատարելը ուժի մեջ կլինեն երկու օր: Տոմսերն ամրագրելիս անհրաժեշտ է գրել անձնական և կոնտակտային տվյալները և պատվիրվող տոմսերի քանակը: Տոմսերը համարվում են ամրագրված, եթե ստացել եք գրավոր պատասխան Թատրոնի ներկայացուցչի կողմից: Էլեկտրոնային տարբերակով տոմսեր ամրագրելու համար կարող եք գրել հետևյալ հասցեին armenianopera@gmail.com:

Ներկայացումներից առաջ կարելի է պատվիրել Շրջայց թատրոնում ծրագիրը՝ նախապես ձեռք բերելով տոմսերը կամ զանգահարելով +374 93 31 49 19:

Ձեռք բերելով Թատրոնի տոմս խնդրում ենք ծանոթանալ նաև հետևյալ աշխատանքային դրույթներին՝

Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն արգելվում է (բացառությամբ մանկական ներկայացումների):
5-7 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
Մուտքի դռները բացվում են համերգից 40 րոպե առաջ:
3-րդ զանգից հետո մուտքը պարտեր արգելվում է:
Կիսատաբատով և սպորտային համազգեստով մուտքն օպերային թատրոն արգելվում է:

Շնորհակալություն, որ կարևորում եք Հայաստանի գլխավոր թատրոն այցելությունը և մեզ համար անչափ կարևոր են Թատրոնի գործունեության հետ կապված Ձեր կարծիքներն ու առաջարկները, որոնք կարող եք հայտնել հետևյալ էլեկտրոնային հասցեով armenianopera@gmail.com: