վերադառնալ Ռուբեն Մուրադյան

Ռուբեն Մուրադյան
Բալետի առաջատար արտիստ
Կենսագրություն
Ծնվել է 1989թ. ապրիլի 14-ին՝ Երեւանում: 1995-1999թ. սովորել է Երեւանի թիվ 79 միջնակարգ դպրոցում: 1999-2007թթ. սովորել է Երեւանի Պարարվեստի պետական ուսումնարանում, 2006-11թթ.` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժնում: 2004թ. աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2005թ.-ից առաջատար մենակատար է:
Խաղացանկ
Կոմս Ալբերտ` «Ժիզել», Արմեն` «Գայանե», Խոսե, տորեադոր` «Կարմեն», Բազիլ` «Դոն Կիխոտո», Շոպեն` «Շոպենիանա», Վարդան` «Վարդանանք», Սպարտակ` «Սպարտակ», Ժիրի Կիլիանի «Փոքրիկ մահ», Լիզա եւ Կոլեն «Ռայմոնդա», «Կարապի լիճ», «Շելկունչիկ»:
Մրցանակներ
2007թ. մասնակցել է Բրազիլիայի Ջոինվիլի քաղաքում տեղի ունեցած մրցույթին, որտեղ զբաղեցրել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: 2008թ. Սոչիում մասնակցել է Յ.Գրիգորովիչի անվան 2-րդ միջազգային մրցույթին, որտեղ զբաղեցրել է 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի: 2010թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:
Հյուրախաղեր
Մոսկվայի «Մեծ Թատրոնի» հետ հրավիրվել է հյուրախաղերի ԱՄՆ, որտեղ կատարել է Սպարտակի դերը «Սպարտակ» ներկայացման մեջ: Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում: 2013 թ.-ին համագործակցել է Թբիլիսիի Զ. Պավլիաշվիլիի անվան պետական ակադեմիական թատրոնի հետ: