Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Սոնա Առուստամյան

Սոնա Առուստամյան
Բալետի առաջատար մենապարուհի

Կենսագրություն

Ծնվել է 1973թ.: 1983-1991թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում` ստանալով բալետի պարողի և պարուսույցի որակավորում: 1991-1995թթ. աշխատել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի մենապարուհի: 1995-1997թթ. եղել է Կրասնոդարի «Պրեմիեր» բալետային թատերախմբի մենապարուհի, որտեղ մենապարել է «Կարապի լիճ», «Ոսկե դարաշրջան», «Ժիզել», «Դոն Կիխոտ» և այլ դասական ու ժամանակակից բալետային ներկայացումներում: 1997թ. Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի պարուսույց է: 1997թ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենապարուհի:

Խաղացանկ

Ծաղկավաճառ, փողոցային պարուհի՝ «Դոն Կիխոտ», Լ. Մինկուս

Ժիզել՝ «Ժիզել», Ա.Ադան

Կիտրի՝ «Դոն Կիխոտ», Լ. Մինկուս

Գայանե՝ «Գայանե», Ա. Խաչատրյան

Կարմեն՝ «Կարմեն-սյուիտ», Բիզե-Շեդրին

«Շոպենիանա», Ֆ.Շոպեն

«Տանգո», Ա. Պիացոլա

Փոքրիկ դերեր «Կարապի լիճ», «Շելկունչիկ», «Սառցե Թագուհի» և այլ բալետային ներկայացումներում:

Մրցանակներ

2008թ. հայկական պարարվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրման համար ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:

2001թ. արժանացել է Հայաստանի Ազգային Թատերական միության կողմից տրված «Տարվա լավագույն բալետային դերասան» մրցանակին:

ՀՀ վաստակավոր արտիստ

Հյուրախաղեր

Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Էմիրություններում և այլն: