Հյուրախաղեր
22, 23 հուլիս, 2014
Ա.Խաչատրյան` «Գ Ա Յ Ա Ն Ե» բալետ
Դիրիժոր`Կարեն Դուրգարյան (Սանկտ-Պետերբուրգ)
Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» 22-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում օպերային թատրոնի բալետային խումբը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի նշանավոր Մարիինյան թատրոնում (ներկայացման լիբրետոն և բեմադրությունը՝ թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի, բեմանկարչությունը՝ Մինաս Ավետիսյանի, հագուստների ձևավորումը՝ Ռուբինա Հովհաննիսյանի): «Սպիտակ գիշերների աստղեր» երաժշտական փառատոնի շրջանակներում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը Մարիինյան թատրոնի բեմում մեծագույն հաջողությամբ ելույթ ունեցավ: Մեծ շուքով ներկայացվեց Արամ Խաչատրյանի երեք գործողությամբ «Գայանե» բալետը: Երկու ժամ քսան րոպե տևողությամբ բալետային ներկայացումն անցավ մեծ հաջողությամբ և արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին: Դրա վառ ապացույցն էր ավելի քան կես ժամ շարունակվող ծափահարությունները: