Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Վիլեն Գալստյան

Վիլեն Գալստյան
ՀՀ ժողովրդական արտիստ, Գլխավոր բալետմայստեր

Կենսագրություն

Ծնվել է 1941թ. փետրվարի 12-ին՝ Երևանում: 1958թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը: 1959 -1960թթ. եղել է Պալիաշվիլու անվան Թբիլիսյան օպերայի և բալետի թատրոնի բալետի մենակատար: 1960թ. աշխատել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: 1969թ. նշանակվել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմեյստեր: 1974-1978թթ. սովորել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտում բալետմեյստերական բաժնում՝ պրոֆեսոր Զախարովի դասարանում: 1997-1999թթ. Սեուլյան ազգային համալսարանի պրոֆեսոր: 2000թ. մինչ օրս հանդիսանում է Երևանի թատերական ինստիտուտի բալետմեյստերական բաժնի ամբիոնի վարիչ:

Խաղացանկ

Բեմադրել է «Գայանե», «Սասունցի Դավիթ», «Սառցե թագուհի», «Օթելլո», «Ռոմեո և Ջուլիետ», «Տրիստան և Իզոլդա», ինչպես նաև բալետային տեսարաններ «Աիդա», «Անուշ», «Պոլիկտոս», «Ալմաստ» ներկայացումներում: Իրականացրել է ներկայացումների բեմադրություններ աշխարհի տարբեր երկրներում:

Հյուրախաղեր

1979-1988թթ. Մեծ Թատրոնի հետ հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Շվեդիայում, Ճապոնիայում:
2001թ. Արգենտինայում ղեկավարել է «Արգենտինա» բալետային խումբը:

Մրցանակներ

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:

Դասական պարարվեստի միջազգային մրցույթի առաջին մրցանակ և ոսկե մեդալ (Վառնա):

Մովսես Խորենացու մեդալ:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան:

Հայաստանի թատերական գործիչների միության հատուկ մրցանակ` թատերարվեստում ունեցած ավանդի համար: