Համերգներ
-
17 հոկտեբեր, 2014
Բելառուսի մշակույթի օրերը Հայաստանում. «Չիստի գոլոս» վոկալ համույթ և Բելառուսի պարի պետական համույթ
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ ունեցան Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը: -
25 հոկտեմբեր, 2014
Էլվիրա Ուզունյան. «Անավարտ երկոսություն»
Հոբելյանական երեկո
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հոկտեմբերի 25-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ճանաչված օպերային երգչուհի` Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանի «Անավարտ երկխոսություն» խորագրով ստեղծագործական երեկոն, որի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի և Վրաստանի օպերային թատրոնների մեներգիչները: Մեծանուն արտիստուհին իր հարազատ թատրոնի բեմում ներկայացավ ինքնատիպ ստեղծագործական երեկոյով. թերթվեցին Հայաստանի օպերային թատրոնի ութսունամյա հարուստ պատմության էջերը: -
«ԳԱՆՁԱՍԱՐ» սիմֆոնիա (ԼՂՀ)
28 սեպտեմբեր, 2014
«ԳԱՆՁԱՍԱՐ» սիմֆոնիա (ԼՂՀ)
դիրիժոր` Կ.Դուրգարյան
Սեպտեմբերի 28-ին Արցախի հոգևոր կենտրոն Գանձասար վանական համալիրի տարածքում կայացավ արցախցի կոմպոզիտոր Միլաս Մանասյանի «Գանձասար» սիմֆոնիայի առաջնախաղը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան): Մ. Մանասյանի «Գանձասար» սիմֆոնիան ձայնագրվել է 2012 թվականին: Սիմֆոնիայի առաջնախաղը նվիրված էր Վարագա Սուրբ Խաչի տոնին և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-ամյակի: -
19 սեպտեմբեր, 2014
Սիմֆոնիկ համերգ «Օպերային թատրոնը հայկական կրթօջախներում»
Մանկավարժական համալսարան -
15 հոկտեմբեր, 2014
Զինվորական զորամաս - օպերան սահմանամերձ շրջաններում
Օպերան սահմանամերձ շրջաններում
դիրիժոր` Կ.Դուրգարյան
Օպերային թատրոնի թվով 43 մեներգիչներ և սիմֆոնիկ նվագախմբի արտիստներ ելույթներ ունեցան Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ զորամասերում: Համերգները ղեկավարում էր Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյանը: Նախագծի նպատակն է հայ զինվորի մեջ զարգացնել դասական արվեստը և վստահեցնել նրան, որ նաև դասական մշակույթի գործիչներն են իր կողքին: Օպերային թատրոնի արտիստները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են վերաբերվում զինվորի ռազմական ոգին բարձր պահելու կարևոր նախաձեռնությանը: