վերադառնալ Գագիկ Գաբրիելյան

Գագիկ Գաբրիելյան
Ստեղծագործական հարցերի գծով տնօրենի խորհրդական
Կենսագրություն
Ծնվել է 1952թ. մայիսի 22-ին՝ ք. Երևանում: 1969թ. ավարտել է Երևանի թիվ 47 միջնակարգ դպրոցը: Միաժամանակ սովորել է Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1969թ. ընդունվել է Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ: 1971-1973թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1992-1997թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի կինոարտադրության ֆակուլտետը:
Գործունեություն
1973-1976թթ. աշխատել է Երևանի Պետական համալսարանում: Հանդիսացել է Պետական համալսարանի «Երիտասարդ արվեստասեր» ակումբի նախագահ: 1976-1979թթ. աշխատել է Գեղասահքի դպրոցում որպես երաժշտական ձևավորող: 1979-1981թթ. աշխատել է հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ, նկարահանման խմբի տնօրեն: 1981-1989 թթ. աշխատել է վավերագրական ֆիլմերի, հետագայում «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարահանման խմբի տնօրեն: 1989-1994 թթ. հանդիսացել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ Մոսկվայում բացված ՀԽՍՀ Մշակույթի նախարարությանը կից Հայաստանի մշակույթի կենտրոնի փոխտնօրեն, հետագայում` տնօրեն: 1994-1999 թթ. հանդիսացել է «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի տնօրեն:1999-2002 թթ. նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի տնօրեն:
2002թ. մինչ օրս հանդիսանում է «Արամ Խաչատրյան» հիմնադրամի տնօրեն, միաժամանակ` «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության հումանիտար հարցերի համակարգող: 2010թ. հանդիսանում եմ ՌԴ-ում ՀՀ դեսպանի մշակութային հարցերով խորհրդական` հասարակական հիմունքներով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: