Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Ժակելինա Սարխոշյան

Ժակելինա Սարխոշյան
Բալետի առաջատար մենապարուհի

Կենսագրություն

Ծնվել է 1975թ. հունվարի 26-ին՝ Երեւանում: 1993թ. ավարտել է Երեւանի պարարվեստի ուսումնարանը` որպես բալետի դերասան: 1991թ. աշխատում է Երեւանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 1997թ. հանդես է գալիս որպես թատրոնի առաջատար մենակատար: 2012 թ. ներկայացրել է «Երազ» բալետը՝ հանդես գալով իբրեւ բալետմայստեր եւ լիբրետոյի հեղինակ:

Խաղացանկ

Նինա` «Դիմակահանդես», Ժիզել` «Ժիզել», Կարմեն` «Կարմեն-Սյուիտ», Գայանե, Նունե` «Գայանե», Դեզդեմոնա` «Մավրի Պավանա», Ա.Պիացցոլլայի «Տանգո», Փողոցային պարուհի, ընկերուհի, հրեշտակ` «Դոն Կիխոտ», Շոպենի «Շոպենիանա», Մաշա` «Շելկունչիկ», Մինկուսի «Պախիտա», Ֆրիգիա` «Սպարտակ», Ջուլիետ՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», ինչպես նաեւ «Բախի կրքերը» ներկայացման մեջ:

Մրցանակներ

2010 թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2013թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Հյուրախաղեր

Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Իսպանիայում, Թուրքիայում, Սիրիայում, Եգիպտոսում, Բահրեյնում, Մոնակոյում եւ ԱՊՀ երկրներում: