վերադառնալ Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան
Բալետի առաջատար մենակապարուհի
Կենսագրություն
Ծնվել է 1986թ. ք.Երևանում: 1995-2004թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2003թ.-ին, դեռևս ուսումնարանը չավարտած, ընդունվել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես մենակատար և պարել է գլխավոր դերը` առաջին ջութակ «Հավերժություն» բալետում` ըստ Ա.Խաչատրյանի ջութակի կոնցերտի երաժշտության: Ուսումնարանն ավարտելուց հետո` 2005թ.-ից աշխատում է թատրոնում՝ որպես առաջատար մենակատար:
Խաղացանկ
Նունե` «Գայանե», Ա.Խաչատրյան
Կիտրի` «Դոն Կիխոտ», Լ.Մինկուս
Ժիզել` «Ժիզել», Ա.Ադան
Կարմեն` «Կարմեն-սյուիթ», Բիզե-Շեդրին
Մաշա, Պա-դե-դե` «Շչելկունչիկ», Պ.Չայկովսկի
«Տանգո», Ա.Պիացոլա
Էգինա՝ «Սպարտակ», Ա.Խաչատրյան
Պա-դե-դե, Բալանշին
Պա-դե-դե, «Կարապի լիճ»
Հյուրախաղեր
Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Էմիրություններում և այլն: