Դառնալ հովանավոր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գովազդային հնարավորությունները
Օպերայի և բալետի ազգային թատրոնը ձգտում է կառուցել փոխշահավետ հարաբերություններ հովանավորների հետ բարձր պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Մեր բոլոր գործընկերներն օգտվում են որոշ արտոնություններից, որոնց թվին են պատկանում տոմսերի ամրագրման անհատական պայմաններն ու PR հնարավորությունները:Ձեզ կընձեռնվի բացառիկ հնարավորություն նոր, մշակութային ոլորտում Ձեր գործունեության շահավետ դիրքորոշումն իրականացնելու համար:Մենք հրավիրում ենք ընկերություններին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց գործընկերների և հաճախորդների շրջանակը: Ձեզ ընկերության մասնակցությունն իբրև հովանավորի թույլ կտա բարձրաձայնել բիզնեսում Ձեր առաջատար դիրքի մասին, ներկայացնել Ձեզ միջազգային մակարդակի հսկայական լսարանի առջև, բազմապատկել գործնական կապերը: Հովանավորի կարգավիճակը ներդրում է ընկերության հեղինակության գործում: Մենք վստահ ենք՝ փոխհարաբերությունները գործընկերների միջև հաջողակ բիզնեսի հիմքն են: Եվ, վերջապես, Դուք սատարում եք բարի գործին՝ փոխանցում եք մեր մշակութային ժառանգությունը ապագա սերնդին: