Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

81-րդ թատերաշրջան

վերադառնալ Սյուզաննա Փիրումյան

Սյուզաննա Փիրումյան
Բալետի առաջատար մենակապարուհի

Կենսագրություն

Ծնվել է 1983թ.՝ Երևանում: 1992-2001թթ. սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, ապա ընդունվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ իբրև բալետի դերասան: Այնուհետև զարգացնելով հմտությունները՝ դարձել է բալետի մենապարուհի:

Խաղացանկ

Ժիզել, Միրթա՝ «Ժիզել», Ա. Ադան

Հավերժահարս, փողոցային պարուհի՝ «Դոն Կիխոտ», Լ. Մինկուս

2-րդ ջութակ՝ «Հավերժություն», Ա. Խաչատրյան (ըստ «Ջութակի կոնցերտի»), Հռիփսիմե՝ «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ», Լ. Ճգնավորյան-Մ. Մավիսակալյան

Կորսարի Պա դե դեն՝ «Կորսար»

Մազուրկա՝ «Շոպենիանա», Ֆ. Շոպեն

Շուշանիկ՝ «Վարդանանք», Է. Հովհաննիսյան

Գայանե՝ «Գայանե», Ա. Խաչատրյան

Ֆրիգիա՝ «Սպարտակ», Ա. Խաչատրյան

Ջուլիետ՝ «Ռոմեո և Ջուլիետ»

Տանգո

Ստաբատ Մատեր

Հյուրախաղեր

Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Էմիրություններում և այլն: